Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա անհեթեթ նախագիծ է, պետք է դադարեցնել այն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ararat-zurabyan

Կառավարության հրավիրած ԱԺ նիստին Համայնքների խոշորացման նախագծի քննարկմանը, «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ այս հարցի քննարկման մեջ լուրջ սխալ է տեղի ունենում. «Այն լուրջ քաղաքական սխալ է, հարված է ՀՀ-ին` ՏԻՄ համակարգը վերափոխման, վերաձուլման է ենթարկվում, հիմնարար սկզբունքներ են խախտվում։ «Ինք»-ը բառը պետք է հասկանալ` ինքնորոշում, ինքնակառավարում։Պարոն Տերտերյան, ձեր տրամադրությամբ ավելի լավ չէր լինի Չարենցավան ու Հրազդան քաղաքներն էլ միացնենք, քանի որ երկուսն էլ վատ են գոյատեւում։ Ես ինքս եղել եմ ՏԻՄ-ի հիմնադիր եւ շատ լավ տեղյակ եմ բոլոր խնդիրներից։ Մեզ մոտ հիմնական սխալն այն է, որ ՏԻՄ-ը կայացավ, սակայն ռեգիոնալ կառավարումը չկայացավ։ Կարծում եմ` պետք է վերացվեն մարզպետարանները, վերականգնվեն շրջանները։ Սա շատ ավելի ճիշտ ճանապարհ կլինի»: Այս նոր նախագծով, ըստ պատգամավորի, պետությունը մի հարցում է շահելու. «Մեր երկիրն արտագաղթողների պետություն է դարձել, իսկ խոշորացման այս նախագծով արդեն թվային առումով մարդկանց քանակի ավելի ծանրակշիռ թիվ կկարողանան ներկայացնել։ Սա անհեթեթ նախագիծ է, պետք է դադարեցնել այն»: