Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Միքայել Մելքումյանին չեն հրավիրել քննարկման (տեսանյութ)

Քաղաքականություն
melqumyan

Կառավարության հրավիրած ԱԺ նիստին Պետական գույքի մասնավորեցման մասին նախագծի քննարկումն ավարտվեց։ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն իր ելույթում ընդգծեց, որ ոչինչ չի մասնավորեցվելու ուղղակի մասնավորեցնելու համար։ Այնուհետև, դիմելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանին, որն իր խոսքում ասել էր, թե մասնավորեցման փաթեթը կազմելիս իրեն եւս պետք է հրավիրեին, Արման Սահակյանն ասաց. «Կես կատակ, կես լուրջ սպասում էինք ընտրությունների արդյունքներին, դրա համար չենք հրավիրել»։ ԱԺ-ն սկսեց քննարկել Համայնքների խոշորացման նախագիծը։ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն իր ելույթում նշեց, որ արդեն խոշորացվել է 18 համայնք` շուրջ140 գյուղով, հիմա նախատեսվում է խոշորացնել եւս 34 համայնք, որը ընդգրկում է 328 գյուղ։ Նրան հարցեր ուղղելու համար հերթագրվել է 21 պատգամավոր։