Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեղծարար ոլորտի զարգացման հեռանկարները. քննարկում են բնագավառի պրոֆեսիոնալները

Մշակույթ
EU-Eastern-Partnership-Culture-fand-Creativity-Programme

Հունիսի 9-ին ժամը 9.30-ին Կոմիտասի թանգարան – ինստիտուտում (Արշակունյաց պող. 28) տեղի կունենա «Ստեղծարար Հայաստան» ֆորումը: Բացման խոսքով հանդես կգան ԵՄ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի թիմի ղեկավար Թիմ Ուիլյամսը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը:   Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի շրջանակում Հայաստանում ստեղծարար ոլորտում ներգրավված մասնագետներն ու քաղաքականություն մշակողները, կառավարության ներկայացուցիչները և գործարարները կմիավորվեն «Ստեղծարար Հայաստան» ֆորումի շրջանակում ՝ քննարկելու ստեղծարար ոլորտի զարգացման հեռանկաները Հայաստանում:   Քննարկումների ու ներկայացրած գաղափարների միջոցով ֆորումի մասնակիցները կուրվագծեն ոլորտի ներուժի զարգացման հնարավորությունները և կմատնանշեն խոչընդոտների վերացման ուղղությունները:     «Ֆորումի ընթացքում կներկայացվի Հայաստանում ստեղծարար արդյունաբերության վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները, կքննարկվեն եվրոպական փորձը և Հայաստանում արդեն իսկ հաջողություններ գրանցած մասնագետները կպատմեն իրենց ձեռքբերումների մասին: Այս ամենը հնարավորություն կտա ամբողջական տեսնել Հայաստանում ստեղծարար ոլորտի զարգացման հեռանկարները»,- ասաց ծրագրի ազգային համակարգող Նորայր Երզնկյանը: