Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկզբում ես շփոթված էի, սակայն իմ կողքին կանգնեցին. 100 ֆիլմ՝ Ոսկե ծիրանին (տեսանյութ)

Մշակույթ
apricot

«Պետք է զարմանալ, որ ֆինանսական, տնտեսական բարդ ժամանակաշրջանում մենք կարողանում ենք նման կինոփառատոն կազմակերպել,- ասում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը։-Սկզբում ես շփոթված էի, սակայն իմ լավ ընկերներն իմ կողքին կանգնեցին»։ [caption id="attachment_1548067" align="alignnone" width="622"]The first press conference of the this year's 'Golden Apricot' Yerevan International Film Festival took place at the RA Ministry of Culture The first press conference of the this year's 'Golden Apricot' Yerevan International Film Festival took place at the RA Ministry of Culture[/caption]  «Ոսկե ծիրան» միջազգային թվով արդեն 14-րդ կինոփառատոնն այս տարի կմեկնարկի հուլիսի 9-ին և կանցնի մինչև հուլիսի 16-ը։  Փառատոնը ստացել է 1100 հայտ՝  96 երկրից։ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկված է ավելի քան 100 ֆիլմ. 8 ֆիլմ՝ Կաննի կինոփառատոնից, նաև՝ Բեռլինի ու Վենետիկի կինոփառատոնների ֆիլմերից։ Թե ովքեր են հատուկ հյուրերը, Հարություն Խաչատրյանը չմանրամասնեց։ Կազմակերպիչները  խոսեցին ժյուրիի հեղինակավոր կազմի մասին։ Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթը կգլխավորի բրիտանացի ռեժիսոր Հյու Հադսոնը։  Բացման ֆիլմը 90 տարի առաջ Համո Բեկնազարյանի նկարահանած «Խասփուշ» համր ֆիլմն է, որը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի՝ հատուկ այս ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ։ «Մեր համր ֆիլմերը մեծ արժեք են,- ասում է Հարություն Խաչատրյանը։- Ամեն երկիր նման ֆիլմերով հպարտանալ չի կարող»։ Փակման ֆիլմը՝ Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությամբ»  վավերագրական ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության մասին։ Ներկայացվեց նաև կինոփառատոնի նոր պաշտոնական ազդագիրը՝  արտաքինից ծիրան հիշեցնող երկրաչափական մարմինը։ Մշակույթի նախարարի խոսքով, փառատոնը Հայաստանի այցեքարտերից մեկն է դարձել, սպասված իրադարձություն։ Սակայն, այն միայն կինոյի տոն չէ, այլ հայկական կինոյի զարգացման գործում կարևոր դերակատարում է ունենալու, դառնալու է հարթակ, որտեղ պետք է գործնական կապեր ստեղծվեն։ [caption id="attachment_1548070" align="alignnone" width="500"]The first press conference of the this year's 'Golden Apricot' Yerevan International Film Festival took place at the RA Ministry of Culture The first press conference of the this year's 'Golden Apricot' Yerevan International Film Festival took place at the RA Ministry of Culture[/caption]