Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարինե»-ն՝ ֆրանսերենով (տեսանյութ)

Մշակույթ
Leblebidji_Hor-Hor_Agha

Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը կհնչի ֆրանսերենով։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ևս նախապատրաստվում է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք  ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ «Լա Բոհեմ» բալետին էլ կհետևի Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցները» և կհպարտանանք մեր ազգային բեմում երկու մեծանուն ֆրանսահայերի երաժշտական ներկայությամբ։ Մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանի խոսքով՝ ամեն տարի մարտ-ապրիլ ամիսներին ֆրանկոֆոնիայի շրջանակներում տարբեր միջոցառումներ են իրականացվում։ Հաջորդ տարվա մշակութային ծրագրերն ավելի բազմազան ու ընդլայնված կլինեն, քանի նման միջոցառում է սպասվում և 40 երկրներից պատվիրակություններ են սպասվում։ Leblebidji_Hor-Hor_Agha1