Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 երեխա է պատսպարվում Օրրանում (տեսանյութ)

Հասարակություն
orran

Հունիսի 1-ը «Օրրան» բարեգործական կենտրոնում ամենասիրված տոնն է։ Երեխաների պաշտպանության օրն այստեղ տոնում են արդեն 17 տարի։ Կյանքի դժվարին պայմաններում գտնող 100 երեխա է այստեղ պատսպարվում, ճիշտ այդքան էլ Վանաձորի կենտրոնում է։ Ամեն ինչ անում են՝ ոչ միայն  այս, այլ նաև տարվա մնացած օրերին երեխաների կարիքները հոգալու։ «Երեխաներին երջանկացնելու բանալին իրենց սեր և հոգատարություն ցուցաբերելն է։ Օրրանն իրենց տալիս է նաև տաք սնունդ, ապահովում է իրենց առողջական, հոգեբանական դժվարությունները,  դասերի պատրաստում է անում իրենց հետ, արհեստներ սովորեցնում։ Այս տարիներին ես համոզվել եմ՝ այդ ամենը լավ է, կարևոր է, բայց ամենակարևորը երեխաներին ջերմություն ու սեր ցուցաբերելն է»,- ասում է «Օրրան» բարեգործական կենտրոնի ղեկավար Արմինե Հովհաննիսյանը ։