Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրասենյակը փակվել է, բայց աշխատանքները կշարունակվեն. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed1-11

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Հայաստանում է՝ հրաժեշտ տալու կազմակերպության հայաստանյան գրասենյակաների աշխատակիցներին.  «Այստեղ ենք, քանի որ դժբախտաբար չկարողացանք հասնել կոնսեսուսի` կոնսեսուսի համար։ Հայաստանի հետ պետք է ավարտենք աշխատանքը»,- Արտգործնախարարությունում ասուլիսին ասում է եվրոպացի պաշտոնյան։ Ադրբեջանը վետո է դրել ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի հետագա գործունեության մանդատի վրա։ Դա չի խանգարի Հայաստանի ու կազմակերպության հետագա աշխատանքին։ Լամբերտո Զանիերը ասում է.  «Գրասենյակի փակումը միայն մի գլխի փակումն է, և նորի բացումը։  ԵԱՀԿ-ն կշարունակի ներառված մնալ այստեղ»։ Էդվարդ Նալբանդյանն ասում է. «Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց Երևանի ԵԱՀԿ գրասնենյակի մանդատի երկարաձգումը։ Բաքուն սա փորձում էր ներկայացնել Հայաստան-Ադրբեջան հարթության վրա, բայց այն վերաբերվում էր Բաքու-ԵԱՀԿ հարաբերությւուններին»։ Ադրբեջանի ջանքերով՝ փակվել է նաև Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը։ Բայց այնուամենայնիվ,  ԵԱՀԿ ղեկավարությունը չի պատրաստվում Ադրբեջանի քայլերին գնահատական տալ։ «ԵԱՀԿ-ն կոնսեսուսով է աշխատում, և երբեք մատով ցույց չենք տալիս այն խախտող կողմին։ Ես անձնապես ցավում եմ, փորձում ենք ճանապարհներ գտնել աշխատանքը շարունակելու համար։  Բայց դրա համար պետք է քննարկենք ֆինանսական հարցերը»,- ասում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ խոսեցին անուններով՝ Ադրբեջանին կոչ անելով չխախտել խաղաղ ռեժիմը շփման գծում։ Բայց անգամ դա չի խանգարում Բաքվին Արցախի հետ սահմանին իրավիճակը լարված պահել։  «Հասունանում է  մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ համանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություն, այլ կոնկրետ գործողությունների դիմեն,- ասում է Էդվարդ Նալբանդյանը։ Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ 10 օրից տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Չնայած Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, Հայաստանը շարունակում է Արցախի հարցի կարգավորումը տեսնել խաղաղ բանակցությունների միջոցով։