Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիմի փրկության համար մարզիչը հեծանիվով կանցնի 1024 կմ ճանապարհ

Սպորտ
sport-krotone-1

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության նորեկ «Կրոտոնեի» գլխավոր մարզիչ Դավիդե Նիկոլան առաջիկայում պետք է երկար ճանապարհորդություն կատարի հեծանիվով: Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, 44-ամյա մասնագետը մրցաշրջանի վերջին խաղից առաջ հայտարարել է, որ պատրաստ է Կրոտոնեից հածանիվով գնալ Թուրին, եթե իր թիմը պահպանի տեղը Ա սերիայում: «Կրոտոնեն» 38-րդ տուրի խաղում 3:1 հաշվով հաղթել է «Լացիոյին»  եւ շրջանցել իր հիմնական մրցակցին՝ «Էմպոլիին», որը նույն օրը պարտվել է «Պալերմոյին» եւ հայտնվել վտանգավոր գոտում: Դավիդե Նիկոլան հայտարարել է, որ պատրաստ է կատարել իր տված խոստումը: Դա նշանակում է, որ իտալացի մասնագետը պետք է հեծանիվով անցնի 1024 կմ տարածություն, քանի որ Կրոտոնեն գտնվում է Իտալիայի հարավում, իսկ Թուրինը՝ հյուսիսում: sport krotone 2