Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ

Սպորտ
a1pyunik

Երեւանի «Փյունիկը» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 29-րդ տուրի մեկնարկային խաղում կամային հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ:   Հանդիպման հաշիվն առաջին կեսում բացեց արարատցիների կիսապաշտպան Գեղամ Թումբարյանը: Ընդմիջումից հետո արդյունավետ խաղով աչքի ընկավ տանտերերի ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը, որը տուգանային հարվածով երկու գոլ խփեց եւ հաղթանակ պարգեւեց իր թիմին՝ 2:1:   Չնայած այս հաջողությանը, «Փյունիկը» 42 միավորով շարունակում է մնալ 4-րդ հորիզոնականում: «Արարատը» կրեց թվով 23-րդ պարտությունը, որն ավելի շատ է, քան առաջին երեք թիմերը միասին վերցրած: