Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Քաղաքականություն
Gharagyozyan-Ara-C

Փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։ Վարույթի հարուցման պատճառը եղել է այն, որ նա լքել է նիստերի դահլիճը։   Ապրիլի 27-ի պաշտպան Արա Ղարագյոզյանը  լքել էր նիստերի դահլիճը այն բանից հետո, երբ Խորենացիի դեպքերով զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող  Արարատ Խանոյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարած վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացրել էր նիստերի դահլիճից։ Մինչ հեռանալը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը պաշտպանին  կոչ արեց առանց իր ներկայության նիստի չմասնակցել՝ հակառակ դեպքում կհրաժարվի նրա ծառայություններից․ «Բնական է, որ ես առանց իր համաձայնության չէի կարող նիստին մասնակցել, դատավորը պետք է թույլ տար, որպեսզի ես լքեի դահլիճը։ Սակայն դատարանը անօրինական որոշում կայացրեց եւ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմեց Փաստաբանների պալատ։ Գտնում եմ, որ ճիշտ եմ վարվել, իմ պաշտպանյալի շահը ավելի գերակա է, քան դատավորի պահանջը»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը։    Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանի գործով  վիճաբանությունների փուլն է սկսել։ Դատախազը միջնորդել է նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման, քանի որ չի ընդունել իր մեղքը։