Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջրի գողերը» հայտնաբերվել են

Հասարակություն
unnamed-69

Տարեկան մի քանի հազար ապամոնտաժված «ձախ» ջրագիծ՝ զգալի լումա է ջրի տնտեսման, դրա վաճառքի ծավալների ավելացման ու այդ կերպ ջրամատակարարման բարելավման գործում: Այսօր էլ աշխատանքն այս ուղղությամբ ակտիվորեն շարունակվում է: Օրերս Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Ներքին Գետաշեն գյուղում ջրագծի վթարի վերացման աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել են 25-50 մմ տրամագծով ջրագծերի 5 ապօրինի միացումներ. 1-ը` Մարտունիում, 4-ը` Ներքին Գետաշենում: «Ջրի գողերին» չհայտնաբերելով`  ջրագծերը պարզապես խցափակվել են: Արդյունքում, այսուհետ, հնարավոր կլինի տնտեսել վայրկյանում 3 լիտր ջուր, որն էլ կուղղվի տարածքի էլ ավելի կանոնավոր ջրամատակարարման ապահովմանը: Դե իսկ Մարտունու և Ներքին Գետաշենի ապօրինությունների սիրահարները ստացան հստակ ահազանգ. հերթը նրանցն է: Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն