Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չենք կարողանա այդ 7 աշակերտին որակով ապահովել» (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-20-2

Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն այսօր եւս մեկ անգամ հիշեցրեց, որ  օպտիմալացման ծրագիրը վերաբերում է քաղաքային դպրոցներին, եւ գյուղական դպրոցները դրա արդյունքում չեն փակվի: «Դեռ գյուղական դպրոցներին չենք հասել: Եթե գա, հասնի այդ պահը, մենք կդնենք սկզբունքներ: Առաջինը՝ ամեն ինչ պետք է ունենա որակի հիմնավորում: Տեսեք, եթե դպրոցն ունի 7 աշակերտ ընդամենը, և 1 կամ 2 կմ հեռավորության վրա կա մեկ այլ դպրոց, որտեղ կա 60 աշակերտ, ապա այդ 7 աշակերտով դպրոցն իսկապես դժվար է պահել, որովհետև մենք չենք կարողանա այդ 7 աշակերտին որակով ապահովել»,- նշեց Լեւոն Մկրտչյանը: Մանրամասները՝ տեսանյութում