Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերսկսվեցին Մինսկ-Երևան ուղիղ չվերթները

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rusakan-tu-154-inqna-n97342-1

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը երեկ՝ մայիսի 24-ին, վերսկսեց ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով:  Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ավիաընկերությունը ստացել էր թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:        Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն չվերթներ կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: