Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Հովհաննիսյանը՝ հիմնական զեկուցող

Քաղաքականություն
e127708e-e1aa-4563-9230-a74c315ddd10

Կառավարությունն այսօր քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման և հարցերով մարմնի ստեղծման նախագիծը:  Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը կառավարության նիստում ասաց, որ նախագծով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին։ Այն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանումը. «Այս մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ: Նախագծով պարտադիր հայտարարագրում է նախատեսվում նաև այն հանրային ծառայողների համար, որոնք թեպետ բարձրաստիճան պաշտոնյա չեն, սակայն իրենց գործունեությամբ ընդգրկված են ռիսկային գոտում»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը եւ խնդրեց Արփինե Հովհաննիսյանին ճանաչել որպես նախագծերի համահեղինակ և ԱԺ-ում հիմնական զեկուցող նշանակել հենց նրան, քանի որ նա  նախագծի փաթեթի մշակմանն ակտիվորեն մասնակցել է: Գլխավոր դատախազը երկօրյա ժամկետ խնդրեց՝ հստակություններ մտցնելու ու իրենց ներկայացրած առաջարկությունների ճակատագիրն իմանալու համար: ԿԲ նախագահն էլ խնդրեց իրենց կարծիքներն էլ հաշվի առնել: «Շատ լավ, անհանգստացան բոլորը, երկու օր ժամանակ»,- ասաց Կարեն Կարապետյանը: Թեմային միջամտեց Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Նա խնդրեց իրենց էլ է ժամանակ տալ։ «Դո՞ւք ինչից եք անհանգիստ, պարոն Բադալյան»,- ժպիտով հարցրեց Կարեն Կարապետյանը: «Անհանգիստ չենք, ուզում ենք աջակցենք»,- պատասխանեց Մանվել Բադալյանը: