Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխական եղանակ

Հասարակություն
rainy1

Հանրապետության տարածքում`

Մայիսի 23-ին՝ օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի և 27-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի և 27-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մայիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`   33.40C (1995 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`        7.80C (1991 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`   18.80C   ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: