Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՆՈՐՈԳՎԵԼՈՒ ԵՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ

Հասարակություն

Մի քանի տարի անց Երեւանի փողոցները նորոգվելու են ճապոնական տեխնիկայով: Երեւանի քաղաքապետարանի եւ Ճապոնիայի կառավարության միջեւ այսօր ստորագրվեց համաձայնագիր, համաձայն որի Երեւանին կհանձնվի 541 մլն իեն ճանպարհաշինարարական տեխնիկա:

Ճապոնացիների հետ բանակցությունները սկսվել են 1999թ-ից: Դեռ մեկ տարի էլ անհրաժեշտ է, որ Ճապոնիայում հայտարարվի մրցույթ՝ասֆալտաբետոնյա ծածկի վերանորոգման եւ վերամշակման մեքենա-սարքավորումների արտադրման համար: Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Աշոտ Սարգսյանը հույս ունի , որ այս տեխնիկայի առակայության դեպքում մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատ ծածկույթի որակը կլավանա: Ի դեպ, այս դրամաշնորհը հատկացվում է Ճապոնիայի կառավարության եւ ժողովրդի անունից: