Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համբուրգ» - «Վոլֆսբուրգ». «Դինոզավրերի» վերջին շանսը. ուղիղ (տեսանյութ)

Սպորտ
foot-1

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում, ամենասկզբունքային խաղը տեղի կունենա ետնապահների միջեւ: Մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում գտնվող «Համբուրգը» սեփական դաշտում կընդունի 15-րդ հորիզոնականում ընթացող «Վոլֆսբուրգին»: Դաշտի տերերին այս խաղում անհրաժեշտ է միմիայն հաղթանակ՝ Բունդեսլիգայում իրենց տեղը պահպանելու համար: Իսկ ահա «Վոլսբուրգին» դրա համար հարկավոր է ընդամենը չպարտվել: Ի դեպ, «Համբուրգը» Գերմանիայի միակ ակումբն է, որը մասնակցել է Բունդեսլիգայի բոլոր առաջնություններին: Դրա համար թիմի ֆուտբոլիստներին անվանում են «Դինոզավրեր»: «Համբուրգ» - «Վոլֆսբուրգ» սկզբունքային հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով 17:30-ին: Գերմանական ֆուտբոլի սիրահարները այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր էջում: