Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանում երրորդ անգամ երկարաձգվել է ընտրությունների քվեարկությունը

Քաղաքականություն
1494666244

Իրանի Ներքին գործերի նախարարությունը երրորդ անգամ երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Քվեարկությունը կավարտվի տեղական ժամանակով ժամը 23.00-ին: Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստի»-ից: ............................. Իրանում այսօր նախագահական ընտրություններ են: Շուրջ 55 միլիոն իրանցիներ այսօր կընտրեն իրենց նախագահին: Թեկնածուները ինչպես հայտնի է՝ չորսն են, որոնցից առաջատար են համարվում երկուսը՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, ով չափավոր գծի և Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից է, և կոշտ գծի հետևորդ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, ում ընտրվելու դեպքում երկիրը կրկին կարող է հայտնվել մեկուսացման մեջ: Թեև ընտրությունները կանոնավոր են ընթանում Իրանի ներքին գործերի նախարարությունը այնուամենայնիվ  երկու ժամով երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, Իրանի նախագահական ընտրություններից բացի, երկրում ընթանում է նաև քաղաքային  և  խորհուրդների և խորհրդարանի լրացուցիչ ընտրություններ: