Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նովակ Ջոկովիչը սկսել է մարզել երկու տարեկան որդուն (տեսանյութ)

Սպորտ
sport-dzikovic

Աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկը՝ Նովակ Ջոկովիչը, արդեն սկսել է իր հետեւորդը պատրաստել: Հռոմում ընթացող միջազգային մրցաշարի ժամանակ սերբ թենիսիստը մարզումների ժամանակ ընդգրկում է նաեւ իր երկամյա որդուն՝ Ստեֆանին: Ինչպես նշում են մասնագետները, կրտսեր Ջոկովիչը ներկայումս գտնվում է մարզումային երկրորդ փուլում՝ ձեռքով լավ բռնում է ռակետը եւ կարողանում է հարվածել գնդակին: Ինչ վերաբերում է Նովակ Ջոկովիչին, ապա նա հաջող է հանդես գալիս Հռոմի մրցաշարում եւ արդեն հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ: