Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչեւ 2018 թ. Հայաստանում որոշումները կընդունի Սերժ Սարգսյանը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qaxaqaget

Նոր ձեւավորված խորհրդարանը ինքնուրույն չէ: Ուստի ըստ քաղաքագետ Վիգեն Խաչատրյանի՝ բանավեճեր տեղի չեն ունենալու. «Եթե բանավեճ տեղի չի ունենալու, ապա օպտիմալ որոշում չի ընդունվելու: Եթե որոշում չի ընդունվում, հասարակությունը չի ընդունում, չի աջակցում: Եթե հասարակությունը մի կողմ է քաշվում, ապա դատապարտված է ճահճացման, դատապարտված է չարաշահումների»,- այսօր լրագրողների ետ հանդիպման ժամանակ ասաց Վիգեն Խաչատրյանը:  Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքերով՝ 6-րդ գումարման ԱԺ-ն ոչնչով չի տարբերվելու նախորդ ԱԺ-ից՝ միայն  6  խմբակցության փոխարեն  4 խմբակցություն է, իսկ  131 պատգամավորի փոխարեն՝ 105:  Իսկ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ, նրա խոսքերով, դարձել է կոմպրոմիսային ֆիգուր: Իսկ ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքին, որն  իրեն հայտարարել է ընդդիմադիր, սակայն քվեարկել  Արա Բաբլոյանի օգտին, ապա Կարեն Քոչարյանը նշեց, որ Ծառուկյան դաշինքը չի կարող որպես ընդդիմադիր հանդես գալ, իսկ ծանր բեռը  մնաց ԵԼՔ-ի ուսերին: Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանն էլ ավելացրեց, որ մինչեւ 2018 թ  Հայաստանում  կգործի   ավտորիտար համակարգ եւ որոշումները կընդունի մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը: