Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի». ցուցահանդես՝ Ստեփանակերտում. Արցախպրես

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arcax3-2

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախագծի շրջանակներում այսօր Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանն ասել է, որ ամեն տարի փորձում են յուրահատուկ թեմայով հանդես գալ: «Այս տարվա «Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրի ընտրությունը թանգարանների միջազգային կազմակերպության կողմից պատահականություն չէր: Մենք գիտենք, որ ներկա դրությամբ մերձավոր արևելքում տեղի են ունենում ցավալի իրադարձություններ, և վերջին շրջանում ռազմական գործողությունների ընթացքում ավերվել և ավերվում են հնագույն քաղաքակրթության շատ արժանահիշատակ նմուշներ: Մի գործընթաց, որն մեզ համար արդեն սովորական է դարձել, որովհետև եթե այլ երկրներում նոր երևույթ է, ապա մենք 1915 թվականից և դրանից առաջ ականատեսն ենք լինում ցավալի երևույթների, իրադարձությունների: Այս թեման առիթ էր, որ մենք էլ անդրադառնանք ցավալի երևույթներին, որոնք տեղի են ունենում մեր ժողովրդի հետ: Ակնհայտ փաստ է, որ մեր պատմամշակութային հուշարձաններն ավերվում են մեր հայրենիքի տարբեր հատվածներում. մեր հայրենիքի զգալի մասում իշխում է Թուրքիան, իսկ մի զգալի մասում էլ ձևավորվել է Ադրբեջան կոչված պետությունը: Ադրբեջանի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից կամ թուրքական քաղաքականությունից, որտեղ ևս մեծ ջանադրությամբ վերացվում են հայկական մշակութային ժառանգությունը, եկեղեցիներն ու վանքերը՝ մեկ պարզ նպատակով, որն է տեր կանգնել մեր հայրենիքին և հայ ժողովրդի հետքը բնաջնջել: Քաղաքակիրթ երկիրը, որը հասկանում է մշակույթի կարևորությունը, հանդես է գալիս, որպես այդ մշակույթի պահապան: Ադրբեջանն իր քաղաքակրթությամբ փաստում է, որ շատ հեռու է դրանից»,- ասել է Մ. Բալայանը և նշել, որ ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներում մեր հայրենիքի այն հատվածներն են, որոնք այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից՝ սկսած Նախիջևանից, պատմական Ուտիքից մինչև հյուսիսային Արցախ: arcax arcax1 arcax2 arcax3 Ավելին՝ այստեղ