Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Յուվենթուսը» եւ «Լացիոն» կվիճարկեն Իտալիայի գավաթը (տեսանյութ)

Սպորտ
unnamed-3-3

Այսօր Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում տեղի կունենա Իտալիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Միմյանց հետ կհանդիպեն Ա սերիայի ընդգծված առաջատար «Յուվենթուսը» եւ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում ընթացող «Լացիոն»: Այս հակամարտությունում մասնագետները նախապատվությունը տալիս են թուրինյան ակումբին, որն այս տարի կարող է յուրատեսակ հեթ-տրիկ սահմանել՝ դառնալով Իտալիայի չեմպիոն, գավաթակիր եւ ՈՒԵՖԱ-ի լիգայի հաղթող: Սակայն «Յուվենթուսն» այժմ կադրային լուրջ խնդիրներ ունի: Վնասվածքներ ունեն Խեդիրան, Ռուգանին, Պյացան, իսկ Պյանիչը որակազրկված է: Թիմի վերջին խաղերին միկրովնասվածքներ են ստացել նաեւ առաջատար հարձակվողներ Դիբալան ու Մանջուկիչը: «Լացիոյի» առավելությունը կայանում է նրանում, որ հանդես է գալիս սեփական խաղադաշտում, բացի այդ բոլոր ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում: Սակայն հռոմեական ակումբը միշտ լուրջ խնդիրների առջեւ է կանգնում, երբ հանդիպում է «Յուվենթուսի» հետ: Մասնավորապես՝ նախորդ 6 խաղերում թուրինցիները հաղթել են ընդհանուր 11:0 հաշվով: Վերջին անգամ «Լացիոն» «Յուվենթուսին» հաղթել է չորս տարի առաջ, 2013 թավականի հունվարին, գավաթային խաղում: Ինչեւէ, իտալական ֆուտբոլի սիրահարներին սպասվում է բավական հետաքրքիր մրցախաղ, որը կարելի է ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: Հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին: