Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օրից ազատ կարձակվի (տեսանյութ)

Քաղաքականություն
Volodya-Avetisyan5

Պահեստազորի գնդապետ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը եւ նրա պաշտպանը Վերաքննիչ դատարանից խնդրում են պատժից վաղաժամկետ ազատ արձակելու որոշում կայացնել:      Անկախ հանձնաժողովը 6 անգամ առանց հիմնավորումների մերժել է Վոլոդյա Ավետիսյանին: «Որեւէ հիմնավորում,  որեւէ  անձ, այդ թվում իմ վստահորդը չի ստանում պարզաբանում, թե ինչու անկախ հանձնաժողովը մերժեց իրեն:  Այս մարմնի որոշումը կամայական է, չկան հստակ չափանիշներ»,- այսօր դատարանում հայտարարեց փաստաբան Արաքս Մելքոնյանը:  Դատախազը դեմ արտահայտվեց նշված բողոքին՝ նշելով, որ  դատարան դիմելու ընթացակարգը չի պահպանվել:    Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Կարինե Ղազարյանը մերժեց պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը:    Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այլ որոշման չէին սպասում: «Հասկանում եմ նաեւ այս դատավորներին այն առումով, որ նրանք ուղն ու ծուծով, մինչեւ վերջին կաթիլը ստրկացած են եւ չեն կարող քանդել փաշայի տված ցուցմունքները»,- «Ա1+»-ին ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Անկախ դատարանի որոշումից՝  Վոլոդյա Ավետիսյանը  մի քանի օրից՝ մայիսին 25-ին, ազատ է արձակվելու՝ 2013 թ. կիրառված համաներման արդյունքում։