Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական տարազներով տիկնիկները. Արցախպրես

Հասարակություն
66515

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տիկնիկներ պատրաստող Սյուզին և Լուսինեն ասել են, որ իրենք տիկնիկ պատրաստելու գործով զբաղվել են իրարից անկախ. ծանոթանալուց հետո են որոշել միասին աշխատել: 18516000_964074990452832_1418899411_n «Արդեն  2  տարի  է, ինչ  ես  և  Լուսինեն    ճանաչում  ենք  միմյանց: Մեզ  իրար  հետ   կապել  է    նույն   գործով  զբաղվելը.  երկուսիս   հոբբին  էլ  տիկնիկներ   պատրաստելն  է: Մեր      գործն  էլ     հետագայում  վեր  է   ածվել   յուրօրինակ    բրենդի: Ես  տիկնիկ  պատրաստելու     գործում     մասնագիտական  կրթություն  չունեմ.  տիկնիկ   պատրաստելը    սովորել  եմ   տատիկիցս:  Մենք  հավաքածուներ  ենք   ստեղծում՝ կապված    որևէ  առիթի  հետ:  Տարեմուտի    մեր  առաջին  հավաքածուն  միայն  Ամանորին  էր    վերաբերում: Այս  անգամ  էլ  որոշել  ենք  հայկական  ազգային  տարազով  տիկնիկներ   պատրաստել: Տիկնիկների  շորիկների  նախշազարդերը  համապատասխանեցրել  ենք  հայկական  տարազների  երանգներին: Մենք  շատ  կապված ենք  մեր   տիկնիկների  հետ  և  նրանցից    դժվարությամբ  ենք  բաժանվում:  Մեր   տիկնիկները  կրում  են  միայն   հայկական  անուններ՝  Նանե,   Նարե, Սաթեն, Արփի, Գոհար  և  այլն:  Շատերն  են  սիրում  ու  գնահատում   ձեռքի  աշխատանքը  և   հաճույքով  էլ այն  գնում  են:  Մենք   սիրում  ենք  նաև   մեր  տիկնիկները   մեր մտերիմներին նվիրել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում