Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մադրիդի «Ռեալը» 50 մլն եվրո կստանա

Սպորտ
sport-real-1

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները խոշոր պարգեւատրումներ կստանան, եթե հաղթանակներ տանեն Իսպանիայի առաջնությունում եւ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում: Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, թագավորական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի ավագ Սերխիո Ռամոսի եւ Մարսելոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է պարգեւատրումների հարցը: Ըստ նախնական պայմանավորվածության, եթե «Ռեալը» հաղթի այդ երկու մրցաշարերում, ապա 24  ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը եւ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կպարգեւատրվեն 2-ական միլիոն եվրոյով: Լրացուցիչ 3 մլն եվրո գումար կբաժանվի թիմի մյուս աշխատակիցների միջեւ: Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալը» 37 տուրից հետո 87 միավորով առաջին տեղը բաժանում է «Բարսելոնայի» հետ, սակայն թագավորական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել: ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչում մադրիդցիները կմրցեն Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսի» հետ: Այդ խաղը տեղի կունենա հունիսի 3-ին, Կարդիֆում: