Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշացած օգնություն՝ գյուղացուն (տեսանյութ)

Տնտեսություն
berbetyan

Գարնանացանը վաղուց է սկսվել, ինչո՞ւ են դիզվառելիքի տրամադրումը գյուղացիներին հիմա սկսել. հարց է բարձրացնում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ   Հրաչ Բերբերյանը։  Նրա պնդմամբ՝ կարտոֆիլի գները բարձրացել են մեկ պարզ պատճառով. «Կրճատվել են ցանքատարածությունները, ինչը լավ վիճակից չէ»։  Հրաչ Բերբերյանը վստահ է՝ այս տարվա ծիրանի բերքը լավ կլինի, արտահանում կլինի։ Նա նաև պնդում է՝ լավ չէ խաղողի այգիների վիճակը. «Գինեգործական ընկերությունների պատճառով գյուղացիները այգեթաղ չեն արել, քանի որ դեռ նախորդ տարվա բերքի գումարը չեն ստացել»։