Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղտեխնոլոգին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Badalyan-Armen6

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին այսօր հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության: Պատճառը նրա՝ օրեր առաջ տված հարցազրույցն էր, որտեղ նա խոսել է ընտրակաշառք բաժանելու մասին. «Ինձ հարցրեցին, թե ունե՞մ արդյոք փաստեր, թե կոնկրետ որտեղ ու որքան գումար են տալիս: Ես բնականաբար չունեի ու ասացի, որ տեղեկացել եմ մեդիայից»:  ՀՔԾ-ում անցկացված հարցազրույցում Արմեն Բադալյանը բացատրել է, որ իր մեկնաբանությունները եղել են միայն քաղաքագիտական եզրակացություններ: