Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 3 օր առաջ. Անակնկալ հայտնվում է ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի ավագանու ընտրություններից 3 օր առաջ սկանդալ է հասունանում Ռուբեն Հախվերդյանի «Սա Երեւանն է» երգի առիթով: Դաշնակցությունն այն օգտագործել էր իր նախընտրական տեսահոլովակում առանց երգահանի համաձայնության։ Երեւանում շարունակվում են մարտի 1-ի գործով դատավարությունները, որոնցով անցնում են հիմնականում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները: Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը քարոզարշավի այս օրը խոսում է երկար սպասված համաներման մասին առանց այն կապելու մարտի 1-ի գործով մեղադրվողների հետ։ Նախընտրական քարոզչության նախավերջին օրը Բարգավաճ Հայաստանը խոստանում է Երեւանը դարձնել ապահով քաղաք: Քաղաքապետի թեկնածու Հարություն Քուշքյանն ընտրողներին կոչ է անում վստահել Գագիկ Ծառուկյանին։   Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցողների մեջ չկա, նա ընտրողների հետ զրուցում է, անձամբ հավաքում նրանցից գրություններ, որոնց կպատասխանի վաղը. դա բավարար չէ, Ծառուկյանից հարցերի լուծում են ակնկալում նաեւ հեռանալիս։ Նոր Նորքում ՀԱԿ-ի քարոզարշավը պակաս բազմամարդ չէ: Ելույթ ունեցողների մեջ է Ժիրայր Սեֆիլյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ ժողովրդին շնորհավորում է հաղթանակի համար՝ իշխանությունն այդպես էլ չկարողացավ նրան ծնկի բերել, մնում է դա արձանագրել ավագանու ընտրություններով: Հանրապետականը հիշում է, որ քարոզարշավի այս օրը առաջին Հանրապետության օրն է եւ որ մայիսն ընդհանրապես հաղթանակների ամիս է, հետեւաբար Հանրապետականը պետք է հաղթի: Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանն արդեն դժվարանում է բառեր գտնել՝ միայն ասելով չէ:  2009-ի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտից 3 օր առաջ հեռուստաէկրաններին անակնկալ հայտնվում է մարտի 1-ի դեպքերից հետո ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձը: Նա ասում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակով ժողովուրդն իր իշխանությունը շղթայական ռեակցիայով կվերականգնի պետական մյուս ինստիտուտների նկատմամբ։   «Բարեւ Երեւան» դաշինքը Նոր Նորքում քարոզչաթերթիկներ բաժանելիս խնդիրներ է ունենում, ինչ-որ մեկը սպառնացել է քարոզչություն իրականացնող Ստեփան Սաֆարյանին : «Առաքելություն» կուսակցությունը Շառլ Ազնավուրի հրապարակում անցկացնում է իր նախընտրական առաջին եւ վերջին հանրահավաքը, որին մասնակցում է Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: Քարոզարշավի ավարտից երեք օր առաջ Տարոն Մարգարյանի օգտին եւ Երեւանի հանդեպ սիրով հանդես է գալիս հերթական մտավորականը՝ Հանրապետականի ցուցակով առաջադրված Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը : Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին մնացել է մեկ օր: