Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իջեւանցիները փակել են միջպետական ճանապարհը. Հետք (տեսանյութ)

Հասարակություն
Sequence_01.Still002

 «Հետք»-ը տեղեկություն  է ստացել, որ Տավուշի մարզկենտրոն Իջեւանով անցնող Մ4 միջպետական ճանապարհը փակվել է բնակիչների կողմից ի նշան բողոքի:

 Աչաջուր գյուղի բնակիչ Սեւադա Ղուկասյանը , ով նույնպես բողոքի ակցիայի մասնակիցներից է, պատմել է, որ դժգոհության առիթ է հանդիսանում երկու հանգամանք՝ մարզի անբարեկարգ ճանապարհներն ու համայնքում փողոցային առեւտուրն արգելելու՝ Իջեւանի քաղաքային իշխանությունների կողմից կայացրած որոշումը: Ինչպես աղբյուրը ավելի վաղ հայտնել էր, Տավուշի մարզով անցնող Մ4 միջպետական ճանապարհի ասֆալտի շերտը քայքայված է, եւ վարորդները ֆինանսական մեծ վնասներ են կրում: Զբոսաշրջիկների հոսքը դեպի մարզ բավականին նվազել է՝ պայմանավորված հենց այդ հանգամանքով: Այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում, բայց չափազանց դանդաղ: Բացի այդ, ճանապարհները որոշ տեղերում, օրինակ՝ Հաղարծին գյուղի հատվածում, այն աստիճան հին ու քայքայված են, որ կարկատաններն էլ խնդիրը չեն լուծում: Սեւադա Ղուկասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վերջերս մի քանի վթարներ են եղել՝ պայմանավորված ճանապարհների փոսերով: Քաղաքացիների պահանջն է՝ խնդիրների լուծում կոնկրետ ժամկետներում, «Սահմանի բերանին ապրող ժողովուրդ են, գնում են, սարերից տանջանքով ծնեբեկ ու սինդրուկ բերում կամ իրենց այգու կանաչին բերում վաճառելու, արգելել են: Էս ժողովրդին այլընտրանք, քան երկրից գնալը, չկա: Պետք է հնարավորություն տալ: Դա ժողովրդի գոյատեւման նախապայման է», - ասել է Ղուկասյանը: Ավելին՝ այստեղ