Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 4 օր առաջ. «Ի՞նչ վատ բան կա, որ մարդը միլիոնատեր է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRAKAN-ORACUYC

2009-ի Երեւանի ավագանու ընտրություններից 4 օր առաջ կոալիցիայից հրաժարված Դաշնակցությունը դիմում է իշխանություններին կոչով, որ հրաժարվեն հայ-թուրքական արձանագրություններից, քաղաքապետի թեկնածուն ձախողված է համարում Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը: 2009-ին Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Օրինաց երկրի նախագահ Արթուր Բաղդասարյանը ավագանու ընտրությունների եզրափակիչ հանրահավաքում արձանագրում է, որ իրենց ապրած յուրաքանչյուր օրը նվիրված է Հայաստանին, կուսակցությունը 12 տարի քայլում է հավատքով եւ նվիրվածությամբ հանուն ժողովրդի, որի քվեն էլ ակնկալում է: Կենտրոն համայնքի բակերից մեկում քաղաքապետի հանրապետական թեկնածու Գագիկ Բեգլարյանը բացում է հերթական խաղահրապարակը: Թեկնածուն Կենտրոնի բնակիչներին զեկուցում է, որ նախորդ 7 տարիներին իրենց համայնքի թաղապետի պաշտոնում ինքը իդեալական չի եղել, աշխատել է թերություններով, բայց դրանք իր մեղքով չեն եղել. «Ես չէի կարող բացատրել մեր բնակիչներին, որ այսօր կաֆեների երաժշտությունը որ խանգարում է ձեզ, թաղապետարանը դրա վրա վերահսկողություն չունի, ունի առողջապահության նախարարությունը եւ քաղաքապետարանը այսօր»: Մարտի 1-ի դեպքերից հետո խորհրդարանի ընդհատակում գտնվող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարում է, որ ավագանու ընտրություններում իր երեխաների ապագան վստահում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա ընտրողներին կոչ է անում իրենց քվեն տալ Հայ ազգային Կոնգրեսին: Հիշեցնենք, որ մարտի 1-ի դեպքերից հետո ընդհատակում է գտնվում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: 2013-ի ավագանու ընտրություններից առաջ հանրապետական պատգամավորներն անօրինական ոչինչ չեն տեսնում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի մեծ աղմուկ հանած 6 միլիոն դոլար ունեցվածքի մեջ. «Տարոն Մարգարյանը որքան ես հիշում եմ արդեն 20 տարեկանից ունեցել է իր փոքր էսպես ասած գործունեությունը, բիզնեսը»: Պատգամավոր Կարինե Աճեմյանը նույնիսկ զարմացած է՝ ի՞նչ վատ բան կա նրանում, որ մարդը միլիոնատեր է, հատկապես որ այդ միլիոնները մարդը հայտարարագրել է. «Եթե թաքցներ, այ էդ ժամանակ պիտի ինչ-որ ձեւով հանդես գայիք»: ՀԱԿ-ն, ի դեպ, դիմել է դատախազություն, որպեսզի պարզեն, թե որտեղի՞ց միայն պետական պաշտոններում աշխատած մարդուն այդքան ունեցվածք: Գալուստ Սահակյանը Տարոն Մարգարյանին գիտի, երբ վերջինս դեռ երեխա էր.«Տա Աստված ավելի շատ ունենա»: Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի այն ձեւակերպման հետ, թե ինչքան ցինիկ պետք է լինի իշխանությունը, որ ավագանու ընտրություններին հասարակության ներկայանա Տարոն Մարգարյանի նման թեկնածուով. «Հարիր չէ նման ձեւակերպումներ յուրաքանչյուր քաղաքացու նույնիսկ եթե առաջին նախագահին է վերաբերում»: Հովիկ Աբրահամյանի տեղակալ Հերմինե Նաղդալյանը իր ղեկավարից ավելի կտրուկ կպաշտպանի Տարոն Մարգարյանին. «Արդեն ինչպես ասում են ձեռքները փրփուրներին են քցում, կամ էլ փորձում են անհարկի սրել, եւ ինչ-որ թոփ թեմաներ գտնել, ինչ-որ սուր հարցադրումներ, որոնք սպեկուլացիայի, շահարկման տպավորություն են թողնում»: Արթուր Բաղդասարյանը 2013-ի Երեւանի ավագանու ընտրություններից 4 օր առաջ համոզված է, որ երեւանցիներն իրենց ձայնը տալու են Օրինաց երկրի քաղաքապետի թեկնածուին՝ Արմեն Երիցյանին։ Օրինաց երկրի ավագանու թեկնածու, նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն իր կողմնակիցներին կոչ է անում քվեատեղամասերում ոչ մեկի հետ գործարքի չգնալ: Քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը մտահոգված է, որ ընտրողը իր եւ մյուս թեկնածուների բարոյական նկարագրի մեջ տարբերություն չի դնում. «Դու չես կարողանում բացատրել, որ եկել ես, որ իրոք քո Երեւանի համար լավ բան անես»: «Բարեւ Երեւան» դաշինքի Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքը բազմամարդ չէ, թեպետ դրան մասնակցում է ընդամենը մեկ ամիս առաջ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին տեղեկացնում է, որ պատրաստվեն բոլորովին նոր իրավիճակի. «Մայիսի 5-ից հետո ունենք նոր վիճակ, եւ այդ նոր վիճակը առանց համար 3 Բարեւ դաշինքի չի լուծվելու»: