Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամի ոտքը բարակել է

Հասարակություն
Hovhannes-Harutyunyan-nkar

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին  Հայկական Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնից այսօր տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Պաշտպան Հայարփի Սարգսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ 20- օրյա վերականգնողական բուժումից հետո  միեւնույնն է բժշկական խնդիրները մնացել են. «Միայն մկանային վարժություններ են կատարվել: Ոտքը բարակել է, այլ խնդիրներ էլ կան»: Հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում է  ստացել: Նրա ոտքում  դեռ բեկորի 18 մասնիկ է մնացել: Վերականգնողական բուժումից հետո, Հայարփի Սարգսյանի խոսքերով,  այլ բժշկական կոնսիլիում չի հրավիրվել: «Մենք խնդրել էինք մեկ շաբաթ շուտ տեղեկացնել բժշկական կոնսիլիում հրավիրելու  մասին, որպեսզի եվրոպացի բժիշկները հնարավորություն ունենան մասնակցելու»:  Պաշտպանը սպասում է ՄԻԵԴ պատասխանին: