Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչիկ Մանուկյանի կին. «Խաչիկ Մանուկյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ որեւիցե լարվածություն չկա». Առավոտ

Հասարակություն
xachik-manukyan-e1494162738386

«Խաչիկ Մանուկյանը ներկայումս գտնվում է Հայաստանից դուրս, նախօրոք պլանավորած գործուղման մեջ, որի ժամկետները սահմանվել էին դեռ ընտրություններից առաջ եւ դրանք տեղափոխել հնարավոր չէր: Ուստի ԿԸՀ վերջին նիստից հետ, Խաչիկ Մանուկյանը մեկնեց գործուղման»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի կինը`Ալիսա Համբարձումյանը: Հիշեցնենք, որ Խաչիկ Մանուկյանը մեկն էր դաշինքի 12 պատգամավորներից, որոնց անունից ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Վերջիններս հայտարարեցին, որ իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացրել եւ պատրաստվում են պաշտպանել իրենց իրավունքները եւ վերցրեցին մանդատները: Ապա լուրեր տարածվեցին, որ նրանցից ոմանց նկատմամբ հետապնդում է սկսվել: Ավելի ուշ, սակայն, Նապոլեոն Ազիզյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի այդ մանդատը դնել Գագիկ Ծառուկյանի ոտքերի տակ: Արարատ Զուրաբյանը նույնպես հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին: Խոսակցություններ կան, որ մանդատ ստացած մյուս անձինք մայիսի 18-ին`նոր ձեւավորված խորհրդարանի առաջին նիստի օրը, հայտարարելու են մանդատներից հրաժարվելու մասին: Մանդատ վերցրած «Ծառուկյան» դաշինքի դեմ սպառնալիքների մասով Aravot.am-ը փորձել էր զրուցել Խաչիկ Մանուկյանի հետ, վերջինս, սակայն, չէր պատասխանել մեր հեռախոսազանգերին: Այսօր, Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին` ինչու Խաչիկ Մանուկյանը մեկնաբանություններ չի անում տեղի ունեցածի վերաբերյալ, նրա կինը, տիկին Ալիսան նշեց, որ Խաչիկ Մանուկյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ որեւիցէ լարվածություն չկա: Ըստ նրա, Հայաստան վերադառնալուն պես նրանք կհանդիպեն եւ ստեղծված իրավիճակից հանգուցալուծում կգտնեն: Տիկին Ալիսան նաեւ ընդգծեց, որ Խաչիկ Մանուկյանը հանդիսանում է սահմանադրորեն ընտրված պատգամավոր: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով