Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ըմբիշները ձախողեցին Եվրոպայի առաջնության վերջին օրը

Սպորտ
unnamed-8

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի այս տարվա առաջնությունից տուն կվերադառնա մեկ մեդալով: Մրցումների վերջին օրը մրցագորգ մտավ մեր հերթական քառյակը՝ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ քաշային կարգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Առաջինն արդեն որակավորման փուլում 1:6 հաշվով պարտվեց թուրք ըմբիշին: Կարապետ Չալյանը երկու փուլ հաղթահարելուց հետո, քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով զիջեց փորձառու հունգարացի ըմբիշ Տամաշ Լորինցին: Սարգիս Քոչարյանն առաջին իսկ մարտում պարտվեց ուկրաինացի Դմիտրի Պիշկովին՝ 1:2: Մաքսիմ Մանուկյանը չնայած հաջող մեկնարկեց եւ սկզբում երկու հաղթանակ տոնեց, սակայն 1/4 եզրափակիչում նա էլ պարտություն կրեց՝ զիջելով Գերմանիայի ներկայացուցիչ Ռամսին Ազիզսիրին՝ 1:2: Մեր բոլոր ըմբիշները դուրս մնացին մեդալների համար պայքարից, քանի որ նրանց մրցակիցները չկարողացան հասնել եզրափակիչ: Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երեկ բրոնզե մեդալ էր նվաճել 98 կգ քաշային կարգում: