Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը», «Շիրակը» եւ «Ալաշկերտը» հաղթեցին

Սպորտ
a1ararat

Այսօր կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 26-րդ տուրը:   Առաջինը հանդիպեցին «Փյունիկն» ու «Շիրակը»: Գյումրեցի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0:   «Շիրակը» վաստակած միավորների քանակը հասցրեց 46-ի եւ ընդհուպ մոտեցավ 2-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանին», որն այսօր իր հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Կապանցիները մնացին իրենց 49 միավորով եւ արդեն 5 նիշով են ետ մնում առաջնության առաջատարներից՝ ալաշկերտցիներից:   Առաջնության երկու ետնապահների՝ «Արարատի» եւ «Բանանցի» թվով 6-րդ հանդիմումն ընթացիկ մրցաշրջանում ավարտվեց արարատցիների նվազագույն հաղթանակով՝ 1:0: «Արարատը»12 միավորով ընթանում են 6-րդ հորիզոնականում, իսկ «Բանանցը»՝ 21-ով 5-րդն է: