Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն «Շիրակ»-ին մինչեւ հունիսի 20-ը ժամանակ է տվել

Սպորտ
a1hff

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացել է ֆեդերացիայի Գործադիր Կոմիտեի արտահերթ նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, գործկոմի անդամներին ներկայացվել է Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի ենթակառուցվածքների առկա վիճակին, շահագործման նորմերին, տարվող խնամքին ծանոթանալու նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը: Գյումրի կատարած ստուգայցի ընթացքում պարզվել է, որ ակադեմիայի ինչպես բնական, այնպես էլ արհեստական խոտածածկով խաղադաշտերը ծայրահեղ անմխիթար վիճակում են: ՀՖՖ Գործադիր կոմիտեն «Շիրակ» ՖԱ-ին ժամանակ է տվել մինչեւ 2017թ հունիսի 20-ը՝ հանձնաժողովի կողմից մատնանշված թերությունները վերացնելու, բնական եւ արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը եւ պիտանելիությունը բարելավելու համար: Հավելենք, որ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան շահագործման է հանձնվել 2014 թվականի սեպտեմբերի 21-ին: