Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործ ունենք տղամարդկային խոսքի ու խոստումի դրժման հետ. Ար. Զուրաբյան. 168. am

Քաղաքականություն
zurabyan-ararat

168.am-ի հարցին պատասխանում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Պարոն Զուրաբյան, Դուք այն 12 թեկնածուների շարքում էիք, ովքեր ԿԸՀում հետ վերցրեցինինքնաբացարկի դիմումները։ Այդ թեկնածուների մի մասը պնդում էր, որ իրենք ինքնաբացարկիորևէ դիմում չեն ստորագրել։ ԿԸՀում Դուք որևէ մեկնաբանությամբ հանդես չեկաք։ Ի՞նչ էտեղի ունեցել «Ծառուկյան» դաշինքում իրականում, այդ թվում նաև Ձեր պարագայում։ – Ի թիվս այլոց ես ներկա եմ եղել, երբ «Ծառուկյան» դաշինքում նոտարի ներկայությամբ այլ փաստաթղթերի հետ միասին կազմվում էր նաև ինքնաբացարկի դիմումը։ Բոլոր ներկաները, առանց բացառության, քաջ գիտակցելով, թե ինչ են ստորագրում, ստորագրել են ինքնաբացարկի դիմումները և կատարել համապատասխան նոտարական գրառումներ։ Ինքնաբացարկի դիմումները կազմվել են մեկ նպատակով. որպեսզի պատգամավորության յուրաքանչյուր թեկնածու իր առավելագույն ջանքերը գործադրի՝ հնարավորինս շատ ձայներ ստանալու համար։ Ընդ որում, ռեյտինգային թեկնածուները, ովքեր ստորագրել են այդ դիմումները, «Ծառուկյան» դաշինքի ղեկավարության հետ ունեցել են հստակ պայմանավորվածություն, որով իրենք հանձն են առել անհատապես ձայների որոշակի քանակ ապահովել։ Հակառակ դեպքում, պայմանավորված քանակով ձայներ չստանալու պարագայում, նրանք պարտավորվել են հրաժարվել պատգամավորական մանդատից և մանդատի տրամադրման որոշումը վերապահել «Ծառուկյան» դաշինքի ղեկավարությանը։ Անկեղծ ասած, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ լսելով որոշ թեկնածուների արտահայտություններն առ այն, որ իրենք ինքնաբացարկի դիմում չեն ներկայացրել, խիստ զարմացա։ Դա, մեղմ ասած, տարակուսելի էր, քանզի գոնե ես տեղյակ էի, որ այդ մարդիկ գոնե իրենց հոգու խորքում գիտակցում են, որ մեղանչում են ճշմարտության դեմ։ Այդ պատճառով ես չպատասխանեցի լրագրողների հարցերին՝ իրավիճակն ամբողջությամբ վերլուծելու և կատարվածը լիարժեք հասկանալու համար։ Ինչ վերաբերում է անձամբ իմ պարագային, ապա ես որևէ պայմանավորվածություն չեմ ունեցել, որևէ պարտավորություն չեմ ստանձնել՝ ինչ-որ քանակի ձայն հավաքելու վերաբերյալ։ Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժում կուսակցության նախագահ՝ ես «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել եմ բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունքում, իսկ ռեյտինգային ընտրակարգով առաջադրումը ածանցվել է նշածս քաղաքական պայմանավորվածությունից՝ չհանդիսանալով նախապայման ապագա որևէ զարգացման համար։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում