Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլիստուհիները կարող են հեջաբ կրել

Կարևոր լուրեր Սպորտ
sport-basketbol

Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան չեղյալ է համարել այն օրենքը, ըստ որի բասկետբոլիստուհիներին արգելվում է խաղի ժամանակ կրել գլխաշոր: Բանն այն է, որ արաբական մի շարք երկրներ հրաժարվել են մասնակցելու Ասիական խաղերի բասկետբոլի կանանց մրցաշարին՝ պատճառաբանելով կանոնակարգի հենց այդ կետը: Միջազգային ֆեդերացիան ընդառաջելով դրան, այս տարվա հոկտեմբերի 1-ից ոչ մի արգելք չի դնի այդ հարցում: Հավելենք, որ մասնագետները գլխաշորի կրումը խաղի ժամանակ համարում են վտանգավոր բասկետբոլիստուհիների առաղջության համար: