Զարուհի Մեջլումյանը` «Ազատ լրատվամիջոց- 2017» մրցանակակիր

«Հետք» -ի լրագրող Զարուհի Մեջլումյանը  դարձել է «Ազատ լրատվամիջոց- 2017» մրցանակակիր։   

Նա արժանացել է  Fritt Ord (Օսլո) եւ ZEIT-Stiftunghas (Համբուրգ) հիմնադրամների մրցանակին։

Այս տարի մրցանակի են  արժանացել   նաեւ  ադրբեջանական «Մեյդան»  հեռուստաընկերությունը, ռուսաստանցի լրագրողներ Անտոն Նաումլյուկը, Սերգեյ Ժոլկինը։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին՝ Կիեւում։ Մրցանակակիրներից յուրաքանչյուրը կստանա 15000 եվրո։

 Ի դեպ, Զարուհի Մեջլումյանի թեկնածությունը առաջադրել էր «Ա1+»-ը` որպես 2011թ մրցանակակիր։

Մրցանակը տրվում է մամուլի ազատության ամրապնդմանը ներդրված ջանքերի համար`չնայած ճնշումներին եւ ֆինանսական դժվարություններին:

78360_b