Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրիշտիանու Ռոնալդուի ռեկորդային հեթ-տրիկը

Սպորտ
sport

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 3:0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Քրիշտիանու Ռոնալդուն: Այդ երեք գոլերի շնորհիվ պորտուգալացի հարձակվողը սահմանեց մի քանի ռեկորդ: Նա նախ դարձավ «Ռեալի» առաջին ֆուտբոլիստը, որը 400 գոլ խփեց թիմի պաշտոնական խաղերում: Նախկին ռեկորդակիր Ռաուլը իր անվան դիմաց գրանցել էր 323 գնդակ: Ռոնալդուն չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում առաջին անգամ հեթ-տրիկ արձանագրեց երկու անընդմեջ խաղերում: Կիսաեզրափակիչ փուլում խփած գնդակների քանակով 12 նա առաջ անցավ «Ռեալի» մեկ այլ խաղացողից՝ Ալֆրեդո դի Ստեֆանոյից 11: Եվ վերջինը, Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ առաջին խաղացողը, որը չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում խփեց 50 եւ ավելի գոլ: