Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակամայիսմեկյան երթ. «Սոված ես՝ կեր հարուստներին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
action

Մի խումբ երիտասարդներ այսօր հակամայիսմեկյան երթ են կազմակերպել Երեւանում։ Երիտասարդների կարծիքով՝ մայիսի մեկը սովորական օր չէ, այլ աղքատ դասակարգի իրական պայքարից խուսափելու օր։ «Սոված ես՝ կեր հարուստներին», «Պարտքը ձեզ, կյանքը մեզ», «Ոչ կապիտալին, ոչ բռնությանը, ոչ տերերին», «Տան գործ, ձրի գործ չեմ անի», «Ոչ պետությանը, ոչ սահմաններին, ոչ հայրիշխանությանը, ոչ տերերին». սրանք երթի մասնակիցների կարգախոսներն էին։ Ակցիան չունի կազմակերպիչ, ինչպես ասացին՝ բոլորը կազմակերպիչ են. «Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ձեւավորվել են որոշակի սկզբունքներ. ոչ ոք չի կարող ներկայանալ, խոսել կամ բանակցել մեր անունից։ Առաջարկ կա չխոսել լրատվամիջոցների եւ ոստիկանների հետ։ Թող ոստիկանները անեն այն, ինչ սովորաբար անում են մեր հարկերով եւ փողերով, իսկ լրատվամիջոցները գտնեն ակցիան լուսաբանելու ձեւ»։