Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանի շնորհիվ Եվրամիությունը ճանաչեց եզդիների լեզուն» (տեսանյութ)

Քաղաքականություն
ezdi

Հայաստանում բնակվող եզդիները մայիսի 1-ին նշում են  իրենց Ազգային միասնության տոնը։ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին, որ 2002 թ-ի մայիսի 1-ին առաջին անգամ եւ միակը ողջ աշխարհում պետականորեն ընդունեցին եզդիների ազգային լեզուն՝ եզդիկին եւ ազգային կրոնը՝ շաֆրեդին։ «Դարեր ի վեր մեր լեզուն ու մեր կրոնը պետականորեն ճանաչված չէր ոչ մի երկրում։ Միայն Հայաստանում այն ընդունվեց պետականորեն, եւ դրա հիման վրա եզդիների լեզուն ճանաչեց Եվրամիությունը, Եվրախորհրդարանը, միջազգային այլ կառույցներ, դա եզդիների համար մեծագույն ուրախություն է»։ Ներկայումս Հայաստանում բնակվում է 60-65 հազար եզդի, ողջ աշխարհում նրանց թիվը հասնում է 3 մլն-ի։ Ա. Թամոյանի դիտարկմամբ՝ սա պետք է տոն լինի ոչ միայն Հայաստանում բնակվող, այլեւ աշխարհի տարբեր երկրներում բնակվող եզդիների համար։ «Այս օրը մեզ համար ուրախության օր է, մենք ընտանիքներում սեղաններ ենք բացում եւ տոնական ուտելիքներ ենք պատրաստում, երգում ենք, պարում ենք, սա մեզ համար պատմական լուրջ օր է»։