Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստները կպայքարեն 2-րդ տեղի համար

Սպորտ
unnamed-19-3

Հայաստանի վետերան շախմատիստները շարունակում են պայքարը աշխարհի թիմային առաջնության մրցանակների համար: Այսօր կայացած 7-րդ տուրում մեր հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթեց Ֆինլանդիայի թիմին: Ռաֆայել Վահանյանն ու Արտաշես Մինասյանը մեկական միավոր վաստակեցին, իսկ ահա Սերգեյ Գալդունցն ու Նորայր Քալանթարյանը ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ: Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի ընտրանին 11 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճեց Ռուսաստանի թիմը, որն այսօր 4:0 հաշվով ջախջախեց տանտերերի՝ Հունաստանի ընտրանուն եւ տարավ 7-րդ անընդմեջ հաղթանակը: Բացի Հայաստանի հավաքականից, մրցանակային 2-3-րդ տեղերին հավակնում են նաեւ Անգլիայի 1-ին եւ 2-րդ հավաքականները, Իսրայելի 2-րդ թիմը: Վերջին, 8-րդ տուրում, մեր շախմատիստները կմրցեն Գերմանիայի կանանց հավաքականի հետ: Ոչ-ոքիի դեպքում նրանք միանշանակ մրցանակային տեղ կզբաղեցնեն, քանի որ գլխավոր մրցակիցները՝ Անգլիայի 1-ին եւ Իսրայելի 2-րդ թիմերը մրցելու են իրար հետ: Հաղթանակը մերոնց կբերի արծաթեփայլ մեդալներ: