Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ն պարզել է ադրբեջանական խնձորը ներկրած հնարավոր անձանց շրջանակը. Ազատություն

Կարևոր լուրեր Հասարակություն
6055527D-8B58-421E-852E-CD588DCC4496_w1023_r1_s

Ազգային անվտանգության ծառայության փոխանցմամբ, հայաստանյան շուկայում հայտնված ադրբեջանական խնձորը, ըստ նախնական տվյալների, ներկրվել է անօրինական եղանակով և այժմ միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչվող անձանց բացահայտելու ուղղությամբ: ԱԱԾ մամուլի կենտրոնից Ազատությանը հայտնել են. - «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերևույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու և ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում