Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրատարում կորած քաղաքացուն փնտրում են

Պաշտոնական
default-3

Ապրիլի 30-ին, ժամը 09:23-ին որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի Արարատի, Արտաշատի, Մասիսի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:  *** Ապրիլի 28-ին, ժամը 11.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամասում գտնվող ջրատարում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:  Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:  *** Ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.-ը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 23:37-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: