Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ փաստաբաններն են իրականում ծեծվել (տեսանյութ)

Քաղաքականություն
pastabanner1

Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը  կարծում է, որ երեկ փաստաբանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո իրենց նկատմամբ է բռնություն տեղի ունեցել:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիմոն Բաբայանն ասաց, որ դրա վառ ապացույցն այն է, որ արդյունքում փաստաբան   Արսեն Հարությունյանը  դիմածնոտային վնասվածք է ստացել: Նա Տիգրան Աթանեսյանի ներկայացրածը՝ իրենց վրա հարձակման մասին՝ գնահատեց սուտ: Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում   միջադեպ էր տեղի ունեցել: Սիմոն Բաբայանը դա գնահատեց որպես քաշքշուկ, եւ մեկ անգամ եւս նշեց, որ միայն իրենք են վնասվածքներ ստացել:  Փաստաբանական դպրոցի տնօրենը ավելացրեց, որ  որեւէ առարկայով Արմեն Սողոմոնյանին  հարված չեն հասցրել, քաշքշուկի տեսքով  է  եղել ամեն ինչ.  «Սուր, կտրող գործիք մեզ մոտ չի եղել»:  Սիմոն Բաբայանն այսօր պարզաբանեցղ, թե ինչու է  որոշել գնալ   Տիգրան Աթանեսյանի գրասենյակ: Նրա խոսքերով՝ Տիգրան Աթանեսյանը անձնական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր եւ իր ընտանիքի հասցեին: Հանդիպել է պարզելու, թե ինչն է պատճառը: Մանրամասները քիչ ավելի ուշ: Լրագրողների հարցերին պատասխանելու է նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: