Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Արա Զոհրաբյանը ծեծված փաստաբանների կողքին չէ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-12

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը եւ Արմեն Սողոմոնյանն այսօր  հարձակման են ենթարկվել: «Պատճառ չեն նշել, ուղղակի հայհոյել եւ հարվածել են,- լրագրողների հետ զրույցում ասում է Արմեն Սողոմոնյանը։-Ձեռքով որ խփած լինեին , այդպես չէր լինի, որովհետեւ պաշտպանվելու ժամանակ մատս որ կպավ ձեռքի գործիքին, մատս էլ է ճղվել»:   «Պարանոցի շրջանում ցավեր ունեմ, խեղդամահ էր անում սպորտային հնարքներով Վրեժ Խաչիկյան կոչվածը»,- պատմում է  Տիգրան Աթանեսյանը։ Փաստաբանների խոսքերով՝ հարձակվողներն են՝ Փաստաբանների դպրոցի տնօրեն  Սիմոն Բաբայանը, փաստաբաններ  Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն: Նրանք  գիտեն՝ ինչի հետ է կապված իրենց նկատմամբ հարձակումը. «Մեր քննադատությունների, Արա Զոհրաբյանի չարաշահումների եւ Փաստաբանների պալատի ներկայիս իրավիճակի հետ կապված»։ Հարձակման ենթարկվածները  չեն սպասել, որ նման փաստի առաջ կկանգնեն։ Փաստաբան Լուսինե Սահակյանը զարմանում է՝ ինչու դեպքի վայրում չէ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Փոխարենը Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել՝  նշելով, որ դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։