Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ ֆուտբոլային կրքեր Հարավային Ամերիկայում (տեսանյութ)

Սպորտ
sp-1

Բրազիլական «Պալմեյրաս» թիմի ֆուտբոլիստ Ֆելիպե Մելոն մասսայական ծեծկռտուք է հրահրել Հարավային Ամերիկայի գլխավոր ակումբային մրցաշարում՝ Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում: Չորրորդ տուրի խաղում բրազիլական ակումբը Մոնտեվիդեոյում հանդիպել է տեղի «Պենյարոլի» հետ եւ հաղթել 3:2 հաշվով: Խաղավարտից հետո որոշակի տարաձայնություններ են առաջացել «Պալմեյրասի» դարպասապահի եւ «Պենյարոլի» խաղացողներից մեկի միջեւ: Դրան խառնվել է բրազիլացիների կիսապաշտպան Ֆելիպե Մելոն, որը հայտնի է թուրքական «Գալաթասարայում» եւ իտալական «Ինտերում» ունեցած ելույթներով: Վերջինս բռունցքով հարվածել է դաշտի տերերի ֆուտբոլիստներից մեկին, որից հետո սկսվել է մասսայական ծեծկռտուք:  Ոստիկաններին մեծ դժվարությամբ հաջողվել է բաժանել կռվող կողմերին, ընդ որում նրանք «Պենյարոլի» խաղացողներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել հանդերձարան: