Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից. Ռազմինֆո

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2-5-480x320

Այսօր՝ ապրիլի 26-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ: Հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կայքում: Կից զետեղված է նաև տեսանյութ, ըստ որի՝ փոխանցված զինտեխնիկան ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ են: Զինտեխնիկայի հետ Ռուսաստանը տրամադրելու է նաև տեխնիկան շահագործող զինծառայողների ուսուցման ծառայություններ: Նշենք, որ նախկինում՝ 2007-2008 թվականներին, Ադրբեջանը Ռուսաստանի պատվիրել և ստացել է ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ՝ 24 մեքենա: http://www.dailymotion.com/embed/video/x5jso9x