Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 18 օր առաջ. այդ օրը մեկուսարանից ազատ են արձակում Շանթ Հարությունյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
b4L_9jM3oPQ

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի առաջին օրերին անցկացված հարցումներով Հանրապետականը կարող է հավակնել միայն երրորդ տեղին: Մինչդեռ այդ կուսակցությունը Աջափնյակում անկաշկանդ է: Հայտնի դեմքերը վստահեցնում են, որ Գագիկ Բեգլարյանը շատ կարճ ժամանակում խելքի է բերելու Երեւանը: Քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանի քարոզարշավին անպակաս են երեխաները: Ծնողները տարօրինակ ոչինչ չեն տեսնում: Քարոզարշավի այս օրը իշխանությունները «Վարդաշենի» մեկուսարանից ազատ են արձակում մարտի 1-ի գործով մեղադրվող Շանթ Հարությունյանին: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարելիս Շանթը անմեղսունակ էր: Հայ Ազգային Կոնգրեսի ավագանու ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը քարոզարշավի այս օրն Ավանում է: Երկու օր առաջ այս համայնքում Կոնգրեսի երեք կնոջ վրա հարձակում էր տեղի ունեցել քարոզարշավ իրականացնելիս։ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո Ավան համայնքում Կոնգրեսի իրականացրած երթը խաղաղ ընթացք չի ունենում, երթին միջամտում են կարմիր բերետավորները: 2013-ի Ավագանու ընտրությունները «Բարեւ Երեւանը» սկսում է Շենգավիթ համայնքից: Արմեն Մարտիրոսյանը չի կասկածում, որ Ավագանիում իր դաշինքը լինելու է մեծամասնություն: Եթե ընդդիմությունն էլ միավորվեր, վատ չէր լինի: Քարոզարշավի մասնակից «Առաքելությունը» վստահ է, որ հենց իրենք են վերցնելու մեծամասնությունը, որքան էլ մյուս քաղաքական ուժերը պատռում են «Առաքելության» քարոզչական պաստառները կամ ծածկում այլ քարոզչապաստառներով։  Քարոզարշավի ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը չի պատրաստվում քննադատել մյուս ընդդիմադիր ուժերին: ՀԱԿ-ի քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը վստահեցնում է՝ Սերժ Սարգսյանից բացի, իրենք քննադատության այլ թիրախ չունեն։ Ավելի լավ Երեւանի գաղափարախոս Հանրապետականի քաղաքապետի թեկնածուն 2013-ի քարոզարշավի երրորդ օրը սիրո խոստովանություններ է ստանում տարեց կանանցից։ Նուբարաշենի աղբանոցից մի քիչ հեռու քարոզարշավ իրականացնող Տարոն Մարգարյանի քարոզչության թեման Երևանի աղբն է։ Աղբը նաեւ «Բարգավաճ Հայաստանի» օրվա քարոզչական թեմաներից է: Կուսակցությունը սկսում է Երեւանից աղբին գումարելով ասֆալտապատումը, խաղահրապարակները, ջրամատակարարումը, վերելակները եւ տրանսպորտը։