Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը Ռեյկյավիկում առայժմ հետապնդում է առաջատարներին

Սպորտ
sport-chess-movsesyan

Իսլանդիայում ընթացող «Ռեյկյավիկ Օփեն» միջազգային մրցաշարում, որին մասնակցում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը, արդեն անցկացվել է 7 տուր: Մեր գրոսմայստերը վաստակած 5 միավորով ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում: Աղյուսակը ներկայումս գլխավորում է 5 շախմատիստ, որոնք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը վաստակել է 4,5 միավոր եւ կանանց մեջ զբաղեցնում է 2-րդ տեղը: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կմրցի ֆիլիպինցի Էուգենիո Տորեի հետ: Մեր շախմատիստը միայն հաղթանակի դեպքում կարող է շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար: Տաթեւ Աբրահամյանը սեւ խաղաքարերով կհանդիպի Կանադան ներկայացնող Վիկտոր Պլոտկինի հետ: